38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

Հայերը թուրքերի մոտ միշտ դաժան գույներով էին ներկայացնում նրան, որպեսզի չբացահայտվի նրա հայասիրությունը

Հայերը  թուրքերի մոտ միշտ դաժան գույներով էին ներկայացնում նրան, որպեսզի չբացահայտվի նրա հայասիրությունը
06.11.2023 | 16:01

Անցյալ դարասկզբին Մուշում և Սասունում չկար մի հայ, որ չճանաչեր ու խորին ակնածանքով լցված չլիներ այս կոմիսարի հանդեպ։

Մեհմեդ Էֆենտին՝ նույն ինքը` հայ ուսուցիչ Ավետիս Մարտիկյանը, շատ հետաքրքիր կենսագրություն ունի:

Ծնվել է Մանազկերտի գյուղերից մեկում։ Պապենական տունը շեն և հարուստ լինելու պատճառով բազմիցս կողոպտվել է թուրքերի և քրդերի կողմից:

Իր հերթին Բաղեշի կուսակալ Հասան Թահսին, իմանալով նրա տան հարստության մասին, ձերբակալել է տալիս Ավետիսին, որպեսզի մեծ կաշառք վերցնի ազատելու դիմաց։

Ավետիսը, տեսնելով, որ շարունակ կաշառքներ տալով` ունեցվածքից ոչինչ չի մնա, հնարամիտ միջոցի է դիմում:

Նա կուսակալին նամակ է գրում, որով հայտնում է, թե ցանկանում է իր կյանքը նվիրել պետությանը ծառայելուն և խնդրում է իրեն տալ ոստիկանի պաշտոն և ուղարկել հայ հեղափոխականների կենտրոնատեղի՝ Մուշ, որպեսզի նրանց բացահայտի և պատժի։

Իբրև հավատարմության գրավական` նա կրոնափոխվում է և ընդունում մահմեդականություն։

Կուսակալը նամակը կարդալով ուրախանում է և Ավետիսին կնքելով նոր անունով՝ Մեհմեդ Խալըթ, ոստիկանի պաշտոնով ուղարկում է Մուշ:

Արդեն Մեհմեդ էֆենտի դարձած Ավետիսը թուրք և քուրդ պաշտոնակիցների մոտ իրեն միշտ ցույց է տալիս հայատյաց, բայց գաղտնի կապեր է ստեղծում հայ ազատագրական ուժերի հետ, հայտնում նրանց ոստիկանական և թուրքական զորքերի շարժի հետ կապված կարևոր տեղեկություններ, ասում հայ լրտեսների անունները` հետզհետե դառնալով Մուշի և Սասունի հայության սիրելին։

Երբ իր ծառայությունների համար հայերը որևէ նվեր կամ հյուրասիրություն էին ցույց տալիս նրան, մերժում էր` ասելով, որ ինքն այդ արել է իր տանջվող ազգության համար։

Իրենց հերթին, հայերն էլ թուրքերի մոտ միշտ դաժան գույներով էին ներկայացնում նրան, որպեսզի չբացահայտվի նրա հայասիրությունը։

Իր երեխաներին գաղտնի մկրտել է տալիս և դաստիարակում` որպես հայեր։

Մեհմեդ Էֆենտին Մուշում մնում է մինչև 1908 թ. ապա բաշ-կոմիսարի պաշտոնով տեղափոխվում է Վան, ապա՝ Մոսուլ, ուր 1915 թ. օգնություն է ցույց տալիս հայ աքսորյալներին։

Այնուհետև նրան տեղափոխում են Կոստանդնուպոլիս, որտեղ Մաքրի գյուղում վարում է մյուդիրի պաշտոն:

Հետագա ճակատագիրն անհայտ է:

Թեհմին ԳՐԻԳՈՐՅԱՆ

Դիտվել է՝ 6159

Մեկնաբանություններ